Հռոմի պապը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Հռոմի պապ Ֆրանցիսկը Հռոմում Հայոց կաթողիկե եկեղեցու առաջնորդ պատրիարք Ներսես Պետրոս XIX-ի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է Asbarez.com-ը:

Հանդիպմանը պատվիրակության անդամներից մեկը նշել է, որ ինքը Ցեղասպանությունը վերապրածի ժառանգ է, ինչին ի պատասխան Հռոմի պապն ասել է. «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հենց հայերինն էր»: Այդպիսով` Պապը վերահաստատել է ավելի վաղ արտահայտած իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 2006թ. ապրիլին Ֆրանցիսկ պապը` որպես կարդինալ Խորխե Մարիո Բերգոլյո, կոչ էր արել Թուրքիային առանց նախապայմանների ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես հայ ժողովրդի և ամբողջ մարդկության դեմ գործած ծանր հանցագործություն:

Նշենք, որ այցի ընթացքում Ներսես Պետրոս XIX-ը Պապին նվիրել է Քրիստոսի խաչված պատկերով կտավ:

Լուսանկարը` Guardian.co.uk-ի

Մեկնաբանել