Ռուսաստանը հունական գազային հսկային զիջեց Ադրբեջանին. Reuters

Ռուսական «Սինթեզ» էներգետիկ ընկերությունը հունական գազային DESFA ընկերության մասնավորեցման մրցույթին մասնակցության հայտ չի ներկայացրել, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով գործըթնացին մոտ կանգնած իր աղբյուրները: DESFA-ի հիմնական հավակնորդ է դարձել Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը:

Հունիսի 10-ին ավարտվել է հայտերի ներկայացման ժամկետը, սակայն մրցույթին որևէ հայտ չի ներկայցվել: Մրցույթին մասնակցության փաստաթղթեր չի ներկայացրել ռուսական «Գազպրոմը», որը նախկինում հիմնական հավակնորդ էր համարվում:

Հունական մի շարք զանգվածային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ DESFA-ի և DEPA-ի գնման մրցույթին մտադիր էին մասնակցել հունական մի շարք անանուն կառույցներ, ինչպես նաև ներդրողներ 12 երկրից: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ «Գազպրոմը» DEPA-ի համար առաջարկել է €900 մլն:

DEPA-ն գազը մեծածախ գնում է և մատակարարում հույն սպառողներին: Նրա դուստր ձեռնարկությունը միայն գազի տարանցմամբ է զբաղվում:

Մեկնաբանել