Հայ մեներգիչները՝ Մարիինյան թատրոնի համերգային դահլիճում

Վալերի Գերգիևի ղեկավարությամբ անցկացվող «Սպիտակ գիշերների աստղեր» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հունիսի 1-ին Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի համերգային դահլիճում Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ տեղի է ունեցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչների գալա-համերգը. տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից:

Համերգը ղեկավարել է Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը, մեներգիչներ՝ Բարսեղ Թումանյան, Անահիտ Մխիթարյան, Մարինե Դեինյան, Առնոլդ Քոչարյան, Պերճ Քարազյան, Հովհաննես Այվազյան, Սարգիս Աղամալյան, Նարինե Անանիկյան, Հասմիկ Թորոսյան, Գուրգեն Բավեյան, Արծվիկ Դեմուրչյան, Հայկ Տիգրանյան, Դավիթ Բաբայանց, Լիպարիտ Ավետիսյան, Դիանա Հարությունյան:

Ծրագրում հնչել են Գրիգոր Նարեկացու, Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից, ինչպես նաև ներկայացվել է հայ և համաշխարհային օպերային գրականության ընտրանի:

Մեկնաբանել