Եվրախորհդարանը Իլգար Մամեդովի ձերբակալությունը խստորեն դատապարտող բանաձև է ընդունել

Հունիսի 13-ին Եվրախորհրդարանը ադրբեջանական ընդդիմադիր՝ «Հանրապետական այլընտրանք»՝ REAL շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի ձերբակալության վերաբերյալ բանաձև է ընդունել, հաղորդում է contact.az-ը: Եվրախոհրդարանի պատգամավորները խոտորեն քննադատել են Մամեդովի ձերբակալությունը՝ Ադրբեջանի իշխանություններին կոչ անելով ապահովել նրան ներկայացված մեղադրանքների անհապաղ, արդար, թափանցիկ և անկախ հետաքննություն: Բացի այդ՝ Բաքվին կոչ է արվել հարգել մամուլի ազատության և ԶԼՄ-ների ազատությունը՝ ապահովելով նաև քաղաքացիների ազատ արտահայտման և հավաքների անցկացման իրավունքի իրացումը:

Մամեդովը ձերբակալվել է 2013թ. հունվարի 23-24-ը Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում անկարգությունների կազմակերպման մեղադրանքով: Նրան սպառնում էր մինչև 7 տարվա ազատազրկում: Մամեդովը նշել է, որ իր ձերբակալության և դրա ժամկետի երկարացման իրական պատճառը իրեն երկրի քաղաքական կյանքից մեկուսացնելն է: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սկսել է Իլգար Մամեդովի գործի ուսումնասիրությունը: Նրա իրավունքների բազմաթիվ խախտումների մասին հայցը դատարան է ներկայացվել փետրվարին:

Մեկնաբանել