Վանո Մերաբիշվիլին բանտում հացադուլ է հայտարարել

Վրաստանի նախկին վարչապետ, նախկին իշխող «Ազգային միասնական շարժում» կուսակցության քարտուղար Վանո Մերաբիշվիլիին, որը ձերբակալվել է մայիսի 21-ին և մեղադրվում է կոռուպցիոն գործունեության, ծառայողական լիազորությունների չարաշահման և պետական միջոցների մսխման մեջ, բանտում հացադուլ է հայտարարել, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:

Մերաբիշվիլիի փաստաբան Գեորգի Չիվիաշվիլիի խոսքով՝ հացադուլի հիմքում երկու պատճառ կա:

«Առաջին պատճառն այն է, որ Մերաբիշվիլին պահանջում է իր համար հեռուստացույց բերել, սակայն՝ առանց արդյունքի: Բացի այդ՝ նա դիմել է բանտի ղեկավարությանը իր ընտանիքի անդամներին վստահաված անձ ճանաչել, որպեսզի նրանք կարողանան օգտագործել աշխատավարձի հայտարարագրված միջոցները: Սակայն սա էլ մնացել է առանց պատասխանի»,- ասել է Չիվաշվիլին:

Մեկնաբանել