Գեզին երեք ամսով հետաձգել է Թուրքիա-ԵՄ բանակցությունները

Եվրամիությունը որոշել է բացել Թուրքիա-Եվրամիություն բանակցությունների 22-րդ փաթեթը, հաղորդում է Radikal-ը: Երեք տարի շարունակ Թուրքիան չէր կարողանում հասնել փաթեթի գեթ մեկ գլխի բացմանը, սակայն 2013թ. հունիսին նախատեսվում էր վերսկսել գործընթացը: ԵՄ-ն սակայն որոշել է փաթեթի բացումն իրականացնել առնվազն 3 ամիս անց:

ԵՄ որոշման պատճառը Գեզի այգու պայքարում թուրքական կառավարության կոշտ դիրքորոշումն է և դրա հետևանքով Թուրքիա-Գերմանիա հարաբերությունների լարումը: Ըստ Radikal-ի` բանակցությունների վրա հատկապես բացասաբար է ազդել Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի հայտարարությունը, որը մեղադրել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները սեփական շահերին ծառայեցնելու մեջ: Radikal-ը, անդրադառնալով թեմայի, գրել է, թե «երեք տարի սպասել ենք, երեք ամիս էլ կսպասենք»:

Թեպետ երեք ամիս ուշացումով` սական բանակցությունների նոր փուլի մեկնարկին դրական է արձագանքել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Մեկնաբանել