ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսել են ԵՄ պաշտոնյաներին

ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսել են ԱՄՆ-ում գտնվող Եվրամիության ներկայացուցչական մարմինների միջև տարվող հեռախոսային բանակցությունները: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս տեղեկությունը հրապարակել է գերմանական Der Spiegel ամսագիրը, որի հայեցողության տակ է Միացյալ Նահանգների հետախուզական գործունեության վերաբերյալ տեղեկատվության արտահոսքի կազմակերպիչ Էդվարդ Սնուդենի տրամադրած ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության (NSA) 2010թ. տեղեկանքը:

Ըստ պարբերականի՝ ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսող սարքեր են տեղադրել Վաշինգտոնում և Նյու-Յորքում գտնվող ԵՄ գրասենյակներում։ Բացի այդ՝ ամերիկացիները մատչում են ձեռք բերել եվրոպական երկրների ներկայացուցիչների էլեկտրոնային փոստերի և փաստաթղթերի նկատմամբ:

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ եթե այդ տեղեկատվությունը հաստատվի, լուրջ հետևանքներ կունենա երկու կողմերի միջև հարաբերություններում:

Մեկնաբանել