Եգիպտական բանակի հրամանատար գեներալ Աբդ ալ Ֆաթահ Սիսին եգիպտական հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել է երկրի Սահմանադրության գործունեությունը առկախելու մասին:
Ինչպես հաղորդում է BBC-ն, սա նշանակում է, որ նախագահ Մուհամադ Մուրսին զրկվում է իշխանությունից:
Գեներալ Աբդ ալ Ֆաթահ Սիսին հայտարարել է, որ երկրի ղեկը ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահը:
Եգիպտոսում արդեն չորրորդ օրն է, ինչ բողոքի բազմամիլիոնանոց ցույցեր են, որոնք սկսվել են մայրաքաղաք Կահիրեի Թահրիրի հրապարակից: Զինվորականները քաղաքական ուժերին համաձայնության գալու վերջնագիր էին ներկայացրել, հակառակ պարագայում սպառնալով դադարեցնել Սահմանադրության գործողությունը:
Մուրսիի գտնվելու վայրը հայտնի չէ: