ՀՀԿ ԳՄ նիստում որոշվել է Սյունիքի մարզպետ նշանակել Վահե Հակոբյանին

Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստում առաջարկել է Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակել ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի թեկնածությունը: Առաջարկն ընդունվել է միաձայն. այս մասին նիստից հետո լրագրողներին հայտնել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Կարծում ենք, որ Վահե Հակոբյանը ունի մեծ փորձ, վայելում է սյունեցիները հարգանքն ու սերը»,- ասել է նա:

Շարմազանովը նշել է, որ քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր, և քանի որ մի քանի շաբաթ նիստ չէր գումարվել, այս նիստը երկար է տևել:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ի կեսգիշերին մոտ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հրազենային վնազվածք ստանալով սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայր Արտակ Բուդաղյանը և Սյունիքի մարզպետի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը, հիվանդանոց են տեղափոխվել հրազենային վնասվածքներով: Հունիսի 6-ին Սուրիկ Խաչատրյանը իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից:

Լուսանկարը՝ hetq.am-ի

Մեկնաբանել