ՄԱԿ-ը դեմ է իր կենտրոնակայանի մոտ Հայոց ցեղասպանության հուշարձանի տեղադրմանը

ՄԱԿ-ը բացասական դիրքորոշում է որդեգրել կազմակերպության ժնևյան կենտրոնակայանին հարակից տարածքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման հարցում, գրում է թուրքական Dogan գործակալությունը` վկայակոչելով շվեյցարական Neue Zürcher Zeitung պարբերականը:

Ըստ աղբյուրի` ՄԱԿ-ի ղեկավարությունը նշել է, որ ժնևյան կենտրոնակայանի մոտ տեղադրվող հուշարձանը կարող է սխալ ընկալումների պատճառ դառնալ, քանի որ կազմակերպությունը 1915թ. դեպքերը չի ճանաչել որպես ցեղասպանություն:

Ավելի վաղ նշվում էր, որ Ժնևի քաղաքապետարանը թույլատրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրումը Ariana Park այգում, ուր և գտնվում է ՄԱԿ-ի շենքը:

Հուշարձանի կառուցման և քաղաքապետարանի թույլտվությունը ստանալու համար աշխատանքներ է իրականացրել հայկական լոբբին: Հուշարձանի կառուցումն անհանգստացրել է Թուրքիային, որը փորձել է կանխել դրա տեղադրումը:

Մեկնաբանել