Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում սեպտեմբերի 18-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ, հաղորդում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվել է 400 քմ խոտածածկ տարածք, Քաղսի-Սոլակ գյուղերի ավտոճանապարհին՝ 3 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի հակատուբերկուլոզային դիսպանսերի բակում՝ 55 քմ, «Ղարս» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ 4000 քմ խոտածածկ տարածք և ջերմահարվել՝ 150 պտղատու ծառ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասում՝ 400 քմ, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի մոտ՝ 1 հա, Երևանի Խանջյան փողոցում՝ «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու մոտակայքում՝ 40 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Մեկնաբանել