Նոր անկարգություններ Թուրքիայում

Գեզի այգու պաշտպանությամբ հանդես եկած 19-ամյա Ալի Իսմայիլ Քորքմազի մահը նոր անկարգությունների պատճառ է դարձել Թուրքիայում:

Հունիսի 2-ին Էսքիշեհիրում քաղաքացիական հագուստով մի խումբ մարդիկ Գեզի այգու պաշտպանության ցույցերի ժամանակ ծեծի են ենթարկել Ալի Իսմայիլ Քորքմազին, որն էլ 38 օր անց` հուլիսի 10-ին, մահացել է: Նրա մահվանից հետո Անկարայում ցույցերը վերսկսվել են, սակայն ոստիկանությունը ջրցան մեքենաների օգնությամբ ցրել է դրանք: Հուլիսի 11-ին Անթաքիայում տեղի է ունեցել Քորքմազի հուղարկավորությունը: Սգո արարողությունը, ընդհանուր առմամբ, անցել է առանց միջադեպերի:

Ըստ Bianet-ի` մոտ 10 հազ. մարդ է մասնակցել Քորքմազի հուղարկավորությանը` վանկարկելով «Մարդասպան Էրդողան», «Մարդասպան պետությունը պատասխան է տալու» և այլն:

19-ամյա Ալի Իսմայիլ Քորքմազը Գեզի այգու պայքարի 5-րդ զոհն է. զոհվել է նաև երեք ցուցարար և մեկ ոստիկան:

Մեկնաբանել