«Նաիրիտի» աշխատակիցները կրկին նախագահականի դիմաց են

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հուլիսի 23-ի առավոտյան աշխատավարձի վճարման պահանջով հերթական անգամ հավաքվել են նախագահի նստավայրի դիմաց:

Ընկերությունն աշխատակիցներին պարտք է մոտ 11 ամսվա աշխատավարձ:

Գործարանի աշխատակիցները նույն պահանջով ապրիլի 29-ին կրկին հավաքվել էին կառավարության շենքի, այնուհետ նախագահի նստավայրի մոտ:

Քիմիական հսկայի աշխատակիցներին այդ ժամանակ խոստացել էին վճարել երկու ամսվա աշխատավարձ:

Նշենք, որ «Նաիրիտում» աշխատավարձերը վճարվում են երկու ամիսը մեկ, իսկ գործարանի մեկ ամսվա աշխատավարձային ֆոնդը կազմում է $1 մլն: Գործարանը պարապուրդի է մատնված ավելի քան 2 տարի, և օրական կտրվածքով նույնիսկ չաշխատելու դեպքում կուտակում է 30 մլն դրամի պարտք:

Մեկնաբանել