ԵՄ-ն և Հայաստանն ավարտել են Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցությունները

Եվրամիությունն ու Հայաստանը հուլիսի 24-ին հաջողությամբ ավարտել են բանակցություններ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ, որը Ասոցացման համաձայնագրի անբաժան մասն է, հաղորդում է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքը:

Հուլիսի 24-ին Երևանում կայացած բանակցությունների 7-րդ փուլում կողմերը համաձայնության են եկել առանցքային կետերի շուրջ, որոնք նոր հիմք կծառայեն Հայաստան-ԵՄ առևտրային հարաբերությունների համար:

ԽՀԱԱԳ-ն կամրապնդի Հայաստանի տնտեսական ինտեգրումը ԵՄ-ի հետ և ավելի լավ պայմաններ կստեղծի ապրանքների և ծառայությունների փոխադարձ հասանելիության համար: ԽՀԱԱԳ-ի շնորհիվ Հայաստանի տնտեսության կարևոր ոլորտները կհամապատասխանեցվեն ԵՄ-ի չափանիշներին: Ակնկալվում է, ԽՀԱԱԳ-ի շնորհիվ բարելավված առևտրային հարաբերությունները տնտեսապես շահավետ կլինեն թե´ ԵՄ-ի, թե´ Հայաստանի համար:

Երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի տնտեսությունը տարեկան կստանա լրացուցիչ €146 մլն` ՀՆԱ-ն ավելացնելով 2,3 %-ով: Ակնկալվում է, որ ԽՀԱԱԳ-ի շնորհիվ Հայաստանի արտահանումը կաճի 15,2%-ով, իսկ ներմուծումը` 8,2%-ով:

ԵՄ-ի և Հայաստանի միջև այս բանակցությունները մեկնարկել էին 2010թ. հուլիսին:

Մեկնաբանել