MENU

Երևանում բացվել է «Արտադրված է Հայաստանում» խանութը

Երևանում բացվել է «Արտադրված է Հայաստանում» առաջին մասնագիտացված խանութը, ուր վաճառվում են միայն ՀՀ-ում արտադրվող բարձրորակ հագուստ, կոշիկ, գուլպեղեն և այլն։

Ինչպես հաղորդում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության կայքը, Տիգրան Մեծի 20 հասցեում («Տաշիր» հանրախանութի դիմաց և «Սիլ» հյուրանոցի հարևանությամբ) գտնվող նորաբաց սրահում արդեն վաճառվում են «Տոսպ», «Լյուքս», «Լիդա», «Մելանտե» և «Արտսոքս» ընկերությունների արտադրանքը։

Ծրագրի հաջող ընթացքի դեպքում նմանատիպ սրահներ կբացվեն նաև հանրապետության այլ բնակավայրերում։

ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ