Ստալինը վերադառնում է Գորի

Վրաստանի մշակույթի նախարարության որոշման համաձայն՝ ԽՍՀՄ նախկին առաջնորդ, «ժողովուրդների հայր» Իոսիֆ Ստալինի արձանը Գորում կվերականգնվի, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»: Մշակույթի նախարարությունը բավարարել է Գորիի քաղաքային ժողովի՝ Ստալինի արձանի վերականգնման մասին միջնորդությունը: Ակնկալվում է, որ արձանն իր տեղում կլինի մինչև 2013թ. դեկտեմբերի 21-ը՝ Ստալինի ծննդյան օրը:
Այն կտեղադրվի Ստալինի՝ Գորիի հին տան մոտ: Արձանն ապամոնտաժվել էր 2010թ.: Դրանից հետո տեղի են ունեցել մի շարք ակցիաներ՝ արձանի վերականգնման պահանջով:

Մեկնաբանել