Ստալինի արձանի վերականգնման թուլտվություն Վրաստանի մշակույթի նախարությունը չի տվել

Վրաստանի մշակույթի և հուշարձաններրի պահպանության նախարարությունը հերքում է մի շարք զանգվածային լրատվամիջոցներով հուլիսի 30-ին տարածված տեղեկությունը, որ ԽՍՀՄ նախկին առաջնորդ Իոսիֆ Ստալինի արձանն իր ծննդավայր Գորի քաղաքում վերականգանման թույլտվություն է տվել: Այս մասին ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»:

Նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին կոչ էր արել վերանայել թույլտվության մասին որոշումը:

«ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը, որ Ստալինի թանգարանի տարածքում նրա արձանի վերականգնման թույլտվությունը տվել է մշակույթի և հուշարձնանների պահպանության նախարարությանը, իրականությանը չի համապատասխանում և հասարակությանը մոլորության մեջ գցելու փորձ է: Դա մեր իրավասությանը ենթակա չէ», -ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրույան համաձայն՝ այդ որոշումն ընդունել է Գորիի քաղաքային իշխանությունը դեռ 2010թ. հունիսի 16-ին:

Նախարարությունը ՝ ի պատասախան Գորիի քաղաքապետարանի դիմումի՝ 2013թ. հունիսի 28-ին արձանի տեղադրման երկու հնարավոր տարբերակների վերաբերյալ տեխնիկական խորհուրդներ է տվել:

Մեկնաբանել