Ադրբեջանում նախագահական ընտրությունների օրը հայտնի կդառնա օգոստոսի սկզբին

Ադրբեջանում նախագահական ընտրությունների ժամկետը վերջնականապես կհայտարարվի օգոստոսի սկզբին: Այս մասին հուլիսի 29-ին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը:

«ԿԸՀ հերթական նիստին, որը տեղի կունենա օգոստոսի 2-ին, կհայտարարվի Ադրբեջանում նախագահական ընտրությունների ժամկետը», -հաղորդում է Փանահովը:

Նրա խոսքով՝ նիստին կորոշովի՝ հոկտեմբերին կոնկրետ երբ կանցկացվի ընտրությունները:

Ադրբեջանի ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախագահական ընտրությունները տեղի են ունենում հոկտեմբերի երրորդ շաբաթվա չորեքշաբթի օրը: 2013թ., ըստ օրենսդրության, այդ օրը հոկտմբերի 16-ն է:

Մեկնաբանել