Զինծառայողը տեղանքում չկողմնորոշվելու պատճառով հայտնվել է հակառակորդի տարածքում. ԼՂՀ ՊՆ

Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 03:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանը` հայտնվելով հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:

Ինչպես հաղորդում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Մեկնաբանել