Քիմիական զենքից Սիրիայում 665 մարդ է զոհվել․ սիրիական ընդդիմություն

Սիրիական ընդդիմության ակտիվիստները նախագահ Բաշար Ասադի կառավարական զորքերին մեղադրել են օգոստոսի 20-ին քիմիական հարձակման արդյունքում մոտ 635 սպանվածների և հարյուրավոր վիրավորների համար, հաղորդում է Al Arabiya-ն:

BBC-ի հաղորդմամբ՝ քիմիական թունավոր միջուկով հրթիռների զոհ են դարձել տասնյակ մարդիկ Դամասկոսից արևելք գտնվող թաղամասում:

Youtube-ում տեղադրված տեսահոլովակներում մարդիկ բուժօգնություն տրամադրելու խնդրանքով դիմում են ժամանակավոր հիվանդանոց:

Անկախ աղբյուրների կողմից ընդդիմադիների հայտարարության հաստատում չկա:

Օգոստոսի 19-ին Սիրիա էր ժամանել ՄԱԿ-ի տեսուչների խումբ՝ ավելի վաղ քիմիական զենք օգտագործելու վերաբերյալ Սիրիայի ընդդիմության և իշխանության փոխադարձ մեղադրանքները ուսումնասիրելու համար:

Մեկնաբանել