Կոմիտաս 5. մոտ 30 մարդ բերման է ենթարկվել

Կոմիտաս 5 հասցեում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը Կոմիտասի պողոտան փակած ակտիվիստների և ոստիկանների միջև տեղի ունեցած քաշքշուկի հետևանքով ավելի քան 30 մարդ բերման է ենթարկվել:

Ներկա պահին շինարարական աշխատանքները շարունակվում են:

Կոմիտաս 5 հասցեի բնակիչները բողոքում են իրենց բակում բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման դեմ, որն ըստ քաղաքացիների` խանգարում է իրենց հանգստին, վնաս պատճառում բնակարաններին` առաջացնելով ճեղքվածքներ պատերի մեջ:

Բնակիչների խոսքով՝ թեև նախագծով պետք է կառուցվի ցածրահարկ շենք, սակայն իրականում կառուցվելու է 12 հարկանի շինություն, որը կփակի մյուս շենքերի արևի լույսը:

Մեկնաբանել