Իվանիշվիլին մեծ քաղաքականությունից հեռանալու մասին կհայտարարի նախապես

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի հանրությանն ուղղված բաց նամակ է հղել, որում խոստացել է քաղաքականությունից իր հեռանալու մասին հայտարարել նախապես և իր համախոհներին ներկայացնել կառավարության նոր ղեկավարի արժանի թեկնածու, հաղորդումէ «Նովոստի Գրուզիան»:

«Իմ հեռանալու ժամկետի մասին ես նախապես կհայտնեմ հանրությանը, երբ համոզված լինեմ, որ նախագահական ընտրությունները հաջող են անցկացվել», -ասվում է վարչապետի նամակում:

Նրա խոսքով՝ նոր վարչապետը, որին ինքը կներկայացնի, հետաքրքիր անձնավորություն կլինի, որը հաջողությամբ կկատարի իր պարտավորությունները:

Իվանիշվիլիի խոսքով՝ ինքն արդեն ունեցել է «իր համեստ» դերակատարումը պետության արդյունավետ կառավարման գործում:

Վարչապետը՝ մյուս կողմից՝ հավաստիացնում է, որ անհրաժեշտության դեպքում կվերադառնա ակտիվ քաղաքականություն:

Մեկնաբանել