Բողոքի ակցիայի մասնակիցներ Ս. Սաղաթելյանը և Հ. Արշամյանը անհայտ անձանց կողմից ծեծի են ենթարկվել

ՀՀԿ գրասենյակի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի մասնակիցներ Սուրեն Սաղաթելյանը և Հայկակ Արշամյանը հետապնդման, այնուհետև Կողբացի 2 հասցեում ժամը 22:15-ին անհայտ անձանց կողմից ծեծի են ենթարկվել: Տուժածները ՍիվիլՆեթի հետ զրույցում պատմել են, որ հարձակման են ենթարկվել 6-7 հոգու կողմից: Այս պահին նրանց տեղափոխել են թիվ 1 հիվանդանոց: Հայկակ Արշամյանը ստացել է գլխի, իսկ Սուրեն Սաղաթելյանը՝ գլխի և ձեռքի վնասվածք:

Ոստիկանությունը հիվանդանոց դեռևս չի այցելել` պարզելու դեպքի հանգամանքները:

Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի լրագրողը, այս պահին հիվանդանոց է ժամանել Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ՀՀԿ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է տեղի մեկնարկել՝ ընդդեմ Մաքսային միությանը միանալու որոշման:

Մեկնաբանել