Ժամանակն է՝ ԼՂ հակամարտության կարգավորման նոր ջանքեր ներդնելու. Օբամա

Ժամանակն է` նոր ջանքեր գործադրելու՝ տարածաշրջանում փոխզիջման բանակցությունների շրջանակում ձեռք բերված խաղաղության վերականգնման համար, ասվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում: Օբաման նամակը հղել է ԵԱՀԿ Միսնկի ԱՄՆ նոր համանախագահ Ջեյմս Ուորլիքի միջոցով, որը սեպտեմբերի 9-ին ժամանել է Բաքու, և սա տարածաշրջան նրա առաջին այցն է հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:

ԱՄՆ նախագահը նշել է, որ լիովին աջակցում է Ուորլիքին, և նրա նշանակումը վկայում է, որ ԱՄՆ-ը վճռական ու հավատարիմ է աջակցելու կողմերին՝ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

Նա նաև հույս է հայտնել, որ համանախագահի հարուստ դիվանագիտական փորձը համանախագահների աշխատանքի և խաղաղ կարգավորման նոր խթան կդառնա: «Ես աջակցում եմ առաջիկա ամիսներին Ձեր կողմից Հայաստանի հետ ուղղակի երկխոսության հնարավորությանը, համանախագահների ունկությանը՝ բանակցային ներկայիս փակուղային իրավիճակից դուր գալու ուղիների փնտրման հարցում », -ասվում է նամակում:

Մեկնաբանել