Սիրիայի դեմ հարձակումը կարող հետաձգվել. Օբամա

ԱՄՆ պատրաստ է հետաձգել Սիրիայի դեմ նախապատրաստվող ռազմական գործողությունը՝ պայմանով, որ այս երկրի քիմիական զենքի զինանոցը հանձնվի միջազգային վերահսկողությանը: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում:ս

«Իհարկե այդպես էլ կլինի», -ասել է Օբաման՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ հնարավոր է ռազմական հարձակման հետաձգումը Ռուսաստանի՝ Սիրիայի քիմիական զենքի փոխանցման մասին առաջարկի իրականացման դեպքում:

Սեպտեմբերի 9-ին Սիրիայի արտգործնախարար Ուալիդ Մուալեմը հայտարարել է, որ ողջունում է սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու ռուսական նախաձեռնությունը:

Օբաման Ռուսաստանի առաջարկը «պոտենցիալ դրական է» անվանել: «Սա իրադարձությունների պոտենցիալ դրական զարգացում է: Կարծում եմ այն սկզբնապես պետք է ընդունել որոշակի զգուշավորությամբ», -ասել է ԱՄՆ նախագահը:

Սեպտեմբերի 11-ին Երևանի ժամանակով 05:00-ին Օբաման հեռուստատեսային ուղերձով կդիմի ԱՄՆ ժողովրդին:

Մինչ այդ նա փակ դռների հետևում կհանդիպի Սենատի դեմոկրատական և հանրապետական խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Ակնկալվում է , որ Օբաման հերթական անգամ կփորձի հիմնավորել Սիրիայի դեմ ռազմական գործողությունների իրականացման իր դիրքորոշումը:

ԱՄՆ Սենատը հետաձգել է Սիրիայի դեմ ռազմական գորոծողության հարցով քվեարկությունը: Այս մասին հայտարարել է Կոնգրեսի վերին պալատում մեծամասանության՝ դեմոկրատների առաջնորդ Գարի Ռիդը, հաղորդում է CNN-ը: Ակնկալվում էր, որ քվեարկությունը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 11-ին, սակայն Ռիդը ցանկություն է հայտնել խուսափել շտապողականությունից, որպեսզի նախագահ Օբաման կարողանա ներկայացնել իր դիրքորոշումը:

Մեկնաբանել