Տնտեսագիտության Նոբելյան մրցանակը՝ կրկին ամերիկացիներին

Տնտեսաագիտության ոլորտում 2013թ․ Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել ամերիկացի գիտնականներ Յուջին Ֆաման, Լարս Պիտեր Հանսենը և Ռոբերտ Շիլլերը՝ «ակտիվների գների էմպիրիկ վերլուծության համար»։ Այս մասին հաղորդում է Նոբելյան մրցանակի կայքը։

Անցյալ տարի տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել էր ամերիկացի գիտնականներ Էլվին Ռոտին ԱՄՆ Հարվարդի համալսարանից և Լլյոդ Շեփլին Կալիֆոռնիայի համալսարանից կայուն ներդրումների և շուկաների պլանավորման տեսության համար։

Ալֆրեդ Նոբելի կտակում, որի համաձայն շնորհվում են մրցանակները, տնտեսագիտությունը նախատեսված չի եղել։ Այն սահմանվել է 1969թ․ Շվեդիայի բանկի կողմից։

1969թ. տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը առաջին անգամ ստացել են հոլանդացի Յան Տինգերգենը և նորվեգացի Ռագներ Ֆրիշը՝ տնտեսագիտական գործըթնացներում մաթեմատիկական մեթոդների վերլուծության համար։ Տնտեսագիտության ոլորտում նոբելյան մրցանակի խորհրդային միակ դափնեկիրը Լեոնիդ Կանտորովիչն է։ Նա մրցանակին արժանացել է 1975թ.՝ հումքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման տեսության հիմնավորման համար։

Տնտեսագիտության Նոբելյան մրացանկի միակ կին դափնեկիրը ամերիկուհի Էլինոր Օստրոմն է, որը մրցանակին արժանացել է 2009թ.։

21-րդ դարում տնտեսագիտության ոլորտում ամենից շատ մրցանակներ ստացել են ամերիկացիները։

Ավանդույթի համաձայն՝ Նոբելյան դափնեկիրներն իրենց մրցանակները կստանան դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի մահվան օրը։ Այս տարի Նոբելյան մրցանակի չափը կկազմի 8 մլն շվեդական կրոն՝ $1,2 մլն։

Մեկնաբանել