Թուրքիայում իսլամացված հայերի մասին նոր գիրք է լույս տեսել

Թուրքիայում «Հրանտ Դինք» հիմնադրամի նախաձեռնությամբ լույս է տեսել «Սրից փրկվածները. Թուրքիայում գաղտնի և իսլամացված հայերը» աշխատությունը, հաղորդում է «Հրանտ Դինք» հիմնադրամի կայքը:

Գիրքը հեղինակել են լրագրող, սոցիոլոգ Լորենս Ռիթերը և լուսանկարիչ Մաքս Սիվասլյանը, որոնք 1915թ. Օսմանյան կայսրության հայերի բնաջնջումից մոտ 100 տարի հետո Թուրքիայի արևելյան շրջաններում, Ստամբուլում, Եվրոպայում հանդիպել են հայերի սերունդների հետ, գրում է Ռաքել Դինքը:

Ռաքել Դինքը հիշում է ամուսնու խոսքերը, որ Թուրքիայում «ողջերի հետ խոսելն ավելի դժվար է, քան մեռածների մասին խոսելը»: Գիրքը պատմում է, թե ովքեր են այդ գաղտնի հայերը, ինչպես են ապրում, ինչ դժվարություններ են հաղթահարում, ինչ են զգում, ինչ են համարում իրենց:

«Նրանցից ոմանք իրենց հայ են համարում, ոմանք՝ թուրք կամ քուրդ, որոշները՝ քրիստոնյա, որոշները՝ մուսուլման»,- գրել է Ռաքել Դինքը:

Մեկնաբանել