Սաակաշվիլին աշխատանքի է ընդունվել ամերիկյան համալսարանում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին աշխատանքի է տեղավորվել ԱՄՆ-ի Ֆլեթչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոցում, որտեղ դասախոսություններ է կարդալու եվրոպական կառավարման մասին: Այս մասին նշված է ուսումնական հաստատության կայքում:

Սաակաշվիլիի դասախոսություններն առնչվելու են նաև ժամանակակից այլ թեմաներին և մեկնարկելու են 2014 ուսումնական տարվա գարնանային կիսամյակից:

Աշխատավարձի մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում: Դպրոցի տարածած հաղորդագրությունում նշված է, որ Սաակաշվիլին փորձառու քաղաքական գործիչ է, որը հայտնի է դարձել նրանով, որ նա փոխել է իր երկրի պատմությունը, և այն ուղղել է դեպի Արևմուտք: Ֆլեթչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոցը Թաֆթսի համալսարանի (Times-ի միջազգային վարկանիշում զբաղեցնում է 87-րդ տեղը) մասնիկն է: Դպրոցը հիմնադրվել է 1933 թ.:

Մեկնաբանել