Վրաստանի պետբյուջեն կֆինանսավորի Վիրահայոց թեմը

Վրաստանի պետբյուջեից 2014թ. 4,5 մլն լարի՝ 2,6 մլն դոլար կհատկացնի երկրի չորս կրոնական հարանվանություններին՝ հայ առաքելական, մուսուլմանական, կաթոլիկ և հուդայական: Այս մասին հայտարարել է Վրաստանի հաշտության և քաղաքացիական իրավահավասարության նախարար Պատա Զաքարեիշվիլին, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Նա հիշեցրել է, որ մինչ այժմ Վրաստանի կառավարությունը մինչ այժմ միայն ֆինանսավորել է Վրաց ուղղափառ եկեղեցին, իսկ ներկայում «կֆինանսավորվեն նաև կրոնական այն համայանքները, որն խորհրդային տարիներին ճնշումների են ենթարկվել»:

Հունվարի 28-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հերքել էր տեղեկատվությունը, որ երկրում իշխանափոխությունից հետո արձանագրվել են հակազդեցության դեպքեր՝ կրոնական հողի վրա: Նա ընդգծել է, որ Վրաստանում հարգում են կրոնական համայնքներին և իշխանությունները դիտարկում են նրանց պետական ֆինանսավորման հարցը:

Մեկնաբանել