Հրդեհ «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում

Ապրիլի 1-ին` ժամը 08:49-ին, ահազանգ է ստացվել արտակարգ իրավիճակների նախարարությունում, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թամանյան փողոցի թից 3 հասցեում` «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:09-ին, մարվել` 09:12-ին:

Այրվել է շինարարական աղբ (4 քմ):

Մեկնաբանել