Մինչև 8 տարի՝ Ադրբեջանի NIDA-ի ակտիվիստներին

Մայիսի 6-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հրապարակել է Ադրբեջանի ընդդիմադիր երիտասարդական NIDA կազմակերպության ակտիվիստների դատավճիռները, հաղորդում է contact.az-ը: Այսպես՝ մեղադրվող 8 ակտիվիստներից երեքը դատապարտվել է 8 , երկուսը՝ 7,5, մեկը՝ 7 և մեկն էլ՝ 6 տարի ազատազրկման:

Նրանք բոլորը մեղավոր են ճանաչվել անկարգությունների կազմակերպման, խուլիգանության, պայթուցիկ նյութերի, թմրանյութերի պահպանման մեջ:

Նրանք ձերբակալվել են 2013թ. մարտ-մայիսին՝ մարտին զինվորների մահվան առիթով կազմակերպված բողոքի ցույցին անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:

Ընդդիմադիր երիտասարդների ձերբակալումը քննադատել է միջազգային Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը:

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը ակտիվիտների ազատ արձակման պահանջով արշավ է սկսել: Այս նպատակով կազմակերպությունն իր կայքում խնդրագիր էր ներկայացրել, որի տակ կարող են ստորագրել ցանկացողները: Խնդրագիրը ակտիվիստների անհապաղ ազատ արձակման կոչ է պարունակում: Ընդ որում՝ նշվում է, որ նրանցից ոմանք խոշտանգումների են ենթարկվել: