Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան` Մասաչուսեթսում

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Լոուել քաղաքի քաղաքապետարանի մոտ կանգնեցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան:

Ինչպես հաղորդում են սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից, հուշարձանի նախագիծը հայ համայնքի անդամների և քաղաքապետ Ջեյմս Միլինաձոյի օգնությամբ սկսեց իրագործվել 2011-ից: Հետագայում նրանց միացել են Մերիմակ Վելիի Հայոց ցեղասպանության հուշարձանի կոմիտեի անդամները:

Բրոնզից և գրանիտից պատրաստված հուշարձանի նախագծի հեղինակը Դանիել Վարուժան Հեջինյանն է: «Քարն ու բրոնզը խորհրդանշում են մարմնի և հոգու միասնությունը»,- ասել է հուշարձանի հեղինակը:

Հուշարձանի վերևի հատվածում կան հյուսող եռաչափ ձեռքեր: Մեծ խաչը տեղակայված է ձեռքերի ներքևում: Գործվածքի մի մասը, որը կախված է խաչի վրա, խորհրդանշում է հայկականության ուժն ու գեղեցկությունը:

Հուշարձանի մեջտեղում անգլերենով և հայերենով գրված է «Ի հիշատակ»:

Մեկնաբանել