Մամիկոն Խոջոյանը մահացել է

Ադրբեջանում շուրջ մեկ ամիս գերության մեջ մնացած, ապա Հայաստան վերադարձված` ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը մայիսի 20-ի երեկոյան մահացել է: Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրեց Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը։

«Մամիկոն Խոջոյանի դին տեղափոխվել է Երևան, և մահվան պատճառների մանրամասները կարող է հայտնել միայն առողջապահության նախարարությունը»,- ասաց Չոբանյանը` չբացառելով, որ մահվան պատճառ է հանդեսացել ադրբեջանական գերությունը: Նրա խոսքով` թեև Մամիկոն Խոջոյանը հոգեկան խնդիրներ ուներ, այդուհանդերձ, ֆիզիկապես առողջ էր:

2014թ. հունվարի 28-ին ադրբեջանական կողմում հայտնված Մամիկոն Խոջոյանը մարտի 4-ին ՀՀ իշխանությունների խնամքին էր հանձնվել առողջական լուրջ խնդիրներով: Իջևանի բժշկական կենտրոնում անցկացված հետազոտությամբ նրա մարմնի վրա հայտնաբերվել էին բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ:

Մամիկոն Խոջոյանին առանձին դաժանությամբ խոշտանգելու դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

Մեկնաբանել