Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսային սահման չի կարող լինել

Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների միջև մաքսային սահմանի վերաբերյալ, անփոփոխ է: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` անդրադառնալով ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ սահմանելու հնարավորության վերաբերյալ հարցին:

Մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված նիստին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ընթերցել էր Ադրբեջանի նախագահի նամակը, որի համաձայն` Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը պետք է անդամակցի իր միջազգայնորեն ընդունված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի:

«Մեր դիրքորոշումը հայտնի է, և այն բազմիցս հայտարարվել է»,- ասաց Տիգրան Բալայանը:

ՍիվիլՆեթը հիշեցնում է, որ ՀՀ և ԼՂՀ իշխանությունները բազմիցս արված պաշտոնական հայտարարություններով բացառել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների միջև մաքսային սահմանի հնարավորությունը:

Մեկնաբանել