Կամերունին մրցավարներն էլ չօգնեցին

Կայացավ 2014 թ. Աշխարհի առաջնության երկրորդ հանդիպումը. Մեքսիկայի հավաքականը 1:0 հաշվով պարտության մատնեց Կամերունի ընտրանուն և վաստակած 3 միավորով հավասարվեց A խմբի առաջատար Բրազիլիային:

Ցավոք, այս խաղում նույնպես մրցավարներն աննկատ չէին. Մեքսիկայի հավաքականի առաջատար Ջիովանի Դոս-Սանթոսն առաջին խաղակեսում 2 անգամ գրավեց մրցակցի դարպասը, բայց երկու անգամ էլ մրցավարները սխալ որոշում կայացրին՝ արձանագրելով խաղից դուրս:

Երկրորդ խաղակեսում մեքսիկացիները շարունակում էին մեծ ճնշում գործադրել մրցակցի դարպասին և 61-րդ րոպեին Պերալտային հաջողվեց առաջ մղել իր թիմին: Մնացած ժամանակահատվածում աֆրիկացիներն այդպես էլ չկարողացան վտանգավոր պահեր ստեղծել և Մեքսիկան խմբից դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց:

Մեկնաբանել