Կոտ դ՛Իվուարը կամային հաղթանակ տարավ

2014 թ. Աշխարհի առաջնության խմբային փուլի C խմբի երկրորդ խաղում Կոտ դ՛Իվուարի հավաքականը կամային հաղթանակ տարավ Ճապոնիայի նկատմամբ և վաստակած 3 միավորով Կոլումբիայի հետ կիսում է առաջին հորիզոնականը:

Հանդիպման 16-րդ րոպեին հաշիվը բացեց Կեյսուկե Հոնդան: Մինչև Դիդիե Դրոգբայի խաղադաշտ մտնելը` 62-րդ րոպեն, ճապոնացիները վստահ պաշտպանվում էին:

Թեև իվուարցիները առաջատարը գոլի հեղինակ չդարձավ, նրա մուտքից 2 րոպե անց պատասխան գոլը խփեց Վիլֆրիդ Բոնին: Եվս 2 րոպե հետո Ժերվինյոն, ով նույնպես փոխարինման էր մտել ընդմիջոիմից հետո, հաղթական պարգևեց իր թիմին:

Մեկնաբանել