Ուրուգվայը սենսացիոն պարտություն է կրում

Բրազիլիայում ընթացող Աշխարհի առաջնության խմբային փուլի D խմբի առաջին խաղում Ուրուգվայի հավաքականը 1:3 հաշվով սենսացիոն պարտություն կրեց Կոստա Ռիկայից

Առաջին խաղակեսում այս հանդիպման բացահայտ ֆավորիտ Ուրուգվայի ընտրանին որոշակի առավելություն ուներ և 27-րդ րոպեին 11 մետրանոցից Էդիսոն Կավանիի խփած գոլը լիովին տրամաբանական էր:

Սակայն ընդմիջումից հետո Կոստա Ռիկայի հավաքականը վերափոխվեց և բոլորը մոռացան՝ ով է այս խաղի ֆավորիտը: 54-րդ րոպեին Ջոել Քեմփբելը հավասարեցրեց հաշիվը, 3 րոպե անց Օսկար Դուարտեն առաջ մղեց իր թիմին, իսկ 85-րդ րոպեին Մարկո Ուրենիան ամրապնդեց Կոստա Ռիկայի առավելությունը: Նշենք, որ մրցավարի ավելացրած ժամանակում կարմիր քարտ ստացավ Մաքսի Պերեյրան:

Այսպիսով, Կոստա Ռիկայի ընտրանին վաստակած 3 միավորով գլխավորեց մահվան խումբը, որի մյուս հանդիպումը` Իտալիա – Անգլիա, կմեկնարկի Երևանի ժամանակով 2:00-ին:

Մեկնաբանել