Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խախտել է Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր՝ 91 տարի շարունակվող ավանդույթը, գրում են թուրքական Hurriyet թերթի թղթակիցներ Թուրան Յըլմազը և Էրդինչ Չելիքը:
Էրդողանը որպես նախագահական նստավայր օգտագործելու է ոչ թե Չանքայա նախագահական պալատը, այլ «Աթաթուրքի անտառային հողատարածք» կոչվող նորակառույց շինությունը: Այսպիսով՝ Էրդողանը հրաժարվում է Անկարայում գտնվող Չանքայա պալատից, որտեղ Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում ապրել են Թուրքիայի 11 նախագահները:
Այսուհետև Չանքայա պալատը կօգտագործի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և նրա անձնակազմը: Էրդողանը Ադրբեջան մեկնելուց առաջ, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Չանքայա պալատին և հաստատել, որ նախագահի նստավայրը կտեղափոխվի:
Ըստ թուրքական պարբերականի՝ դրանով վերջ է դրվում Թուրքիայի Հանրապետության պատմության ամենակարևոր ավանդույթներից մեկին: Hurriyet-ը նշում է, որ Չանքայա պալատի առաջին տերը եղել է Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալը:
Չանքայա նախագահական պալատի ու դրա հայկական անցյալի մասին՝ Ալին Օզինյանի սյունակը: