Սյունիքի մարզպետը` Ջրային տնտեսության կոմիտեի պետ

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Որոշման նախագիծը օգոստոսի 4-ին կառավարությունում ներկայացրել է տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Կառավարության մեկ այլ որոշման համաձայն` Վահե Հակոբյանը նշանակվել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ: Օրերս այս պաշտոնից ազատվել էր Անդրանիկ Անդրեասյանը:

Վահե Հակոբյանը Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր 2013թ. հուլիսի 10-ից: Վահե Հակոբյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է:

Մեկնաբանել