Արցախի Գիշին՝ արևածագից մինչև մայրամուտ. ֆոտոշարք

Խորհրդային վարագույրների հետևում հազիվ էին երևում ծառերի ուրվապատկերները, երբ Սիլվան մթության մեջ հմտությամբ գտավ և նույնքան արագ հագավ գոմ գնալու շորերը: Նրա զգույշ քայլերից, չնայած կիրակի էր, սովորության համաձայն արթնացան նաև Աննան ու Աշոտը: Սիլվան իր իսկ բարձրացրած փոշու ամպերի մեջ կորած արդե գոմի բակն էր ավլում, երբ «քնկոտ» աքաղաղը «պաշտոնապես» հայտարարեց լույսը բացվելու մասին: Դարպասների տակ նոր կանգնած մեքենայից էլ լսվեց Սիլվայի ամուսնու՝ Այվարի «պառլուսը»: Այվարը Արցախի Մարտունու թրչնաֆաբրիկայում գիշերային հերթապահությունից էր վերադարձել:

Մեկնաբանել