6 սննդատեսակ, որոնք պետք չէ պահել սառցախցիկում

Սառցախցիկի հիմնական օրենքը հետևյալն է՝ այնտեղ գտնվող ցանկացած ուտելիք այլևս չի ունենա նույն համը, իսկ որոշ ուտելիքների դեպքում նույնիսկ ահավոր համ կստանա, սրտխառնոց կառաջացնի կամ կպայթի ու կաղտոտի ամբողջ խցիկը: Ուստի առաջարկում ենք ծանոթանալ այն սննդամթերքների ցանկին, որոնք երբեք, ոչ մի դեպքում չի կարելի պահել սառցախցիկում:

Ձուն իր կճեպով

Սառցարանում սրանք դառնում են փոքրիկ ռումբեր սննդային թունավորումների համար: Բացասական ջերմաստիճանը հանգեցնում է ձվի հեղուկ մասի ընդարձակմանը, ինչը կարող է ճաքեցնել կճեպը և ներս թողնել զզվելի բակտերիաներին: Նույնիսկ եթե չպայթի և ձեր մաքուր սառցախցիկը չվերածի աղետի գոտու՝ հում կամ խաշած ձվի սպիտակուցը կվերածվի մածուցիկ ռետինանման զանգվածի, որը, մեղմ ասած, հաճելի չէ ուտել:

Թարմ բնամթերքը

Խոսքը վերաբերում է այն ամենին, ինչը ջրային մաս է պարունակում, հատկապես՝ ձմերուկը, խնձորը, նեխուրը, կանաչեղենը, կարտոֆիլն ու վարունգը: Նրանց մեջ պարունակվող ջուրը վերածվում է սառույցի, իսկ երբ այն հալվում է, այս բնամթերքները վերածվում են փափուկ, լպրծուն նմուշների, որոնք կարող են դպրոցական ճաշարանի մասին կապված տխուր հիշողություններ արթնացնել: Նույնը վերաբերում է դեղաբույսերին՝ սառցախցիկից հանելուց հետո դրանք կարող են վերածվել մուգ շագանակագույն, լխկած մի կծիկի:

Կաթնամթերք

Կաթը, թթվասերը, փափուկ պանրի տեսակները՝ րիկոտա, հալած պանրիկներ, ինչպես նաև յոգուրտը դառնում են կաթնաշոռանման զանգված, ինչի հետ հաճելի չէ գործ ունենալ:

Հալեցված միս և ծովամթերք

Մի բան է սառցարանում հավի կրծքամիս դնել, մեկ այլ բան՝ հանել, ընթրիք պատրաստելու համար հալեցնել, ապա միտքը փոխել ու նորից դնել սառցախցիկը: Այդ տեղափոխումները բակտերիաներին հիանալի ժամանակ են ընձեռում վերարտադրվելու ու բազմանալու համար, ինչը սննդային թունավորման վտանգ է առաջացնում:

Ձվի հիմքով սոուսներ

Մայոնեզը, հոլանդական սոուսը, ձվային հիմքով նման այլ սոուսները տեղ չունեն սառցարանում, քանի որ ջրային մասն առանձնանում է, և դրանք ստանում են տհաճ համ ու հոտ:

Մեկնաբանել