2020 թվականի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչը կայանալու է Բաքվում

Այսօր Ժնևում ՈւԵՖԱ-ի գործկոմը որոշել է, թե որ քաղաքներն են ընդունելու 2020 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը։

Քվեարկության արդյունքում պարզվել է, որ եզրափակիչն ու կիսաեզրափակիչներն ընդունելու է Լոնդոնը։

Քառորդ եզրափակիչները կընդունեն գերմանական Մյունխենը, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն, Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ-Պետերբուրգը, Իտալիայի մայրաքաղաք Հռոմը։

1/8 եզրափակիչներն անցկացվելու են Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամում, Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում, իսպանական Բիլբաոյում, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում, շոտլանդական Գլազգոյում։

Խմբային փուլի 3 հանդիպում տեղի կունենա վերոնշյալ քաղաքներում։

Առաջին անգամ պատմության մեջ առաջնությունը կայանալու է Եվրոպա մայրցամաքի ամբողջ տարածքում՝ տարբեր երկրների 13 մարզադաշտերում։

Մեկնաբանել