Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվեց Սյունիքի մարզպետ

Կառավարության սեպտեմբերի 25-ի որոշմամբ` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կրկին նշանակվել է այդ պաշտոնում:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը սեպտեմբերի 4-ին սեփական դիմումի համաձայն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Կառավարության մեկ այլ որոշմամբ նա նշանակվել էր Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ: Վահե Հակոբյանը Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր 2013թ. հուլիսի 10-ից:

Սյունիքի մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ հունիսի 6-ին սեփական դիմումի համաձայն Սուրիկ Խաչատրյանն ազատվել էր այս պաշտոնից: Ավելի վաղ նրա առանձնատան հատվածում հնչել էին կրակոցներ, որի հետևանքով մահացել էր 1970թ. ծնված Ավետիք Բուդաղյանը, իսկ 1971թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Մեկնաբանել