Շանթը դատապարտվեց վեց, որդին՝ չորս տարվա ազատազրկման

MHM90566 copyՀոկտեմբերի 17-ին ավարտվեց «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատական լսումներ, հրապարակվեցին դատավճիռները: Շանթ Հարությունյանը դատապարտեց վեց տարվա ազատազրկման, նրա որդին՝ Շահեն Հարությունյանը՝ չորս տարվա պայմանական ազատազրկման։ Շանթ Հարությունյանի համախոհներ Ալբերտ Մարգարյանը դատապարտվեց վեց, Ալեք Պողոսյանը՝ չորս, Արմեն Հովհաննիսյանը` երկու, Ավետիս Ավետիսյանը և Լիպարիտ Պետրոսյանը` հինգ, Մկրտիչ Հովհաննիսյանը` չորս, Տիգրան Պետրոսյանը` մեկ, Վահե Մկրտչյանը` յոթ, Վարդան Վարդանյանը` հինգ, Սևակ Մնացականյանը մեկուկես, Հայկ Հարությունյանը չորսուկես տարվա ազատազրկման, իսկ Միսաք Առաքելյանը՝ 50 հազար դրամ տուգանքի:

Շանթ Հարությունյանը և նրա համախոհները մեղադրվում էին 2013թ. նոյեմբերին հասարակական կարգը խախտելու և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Դատավճիռների հրապարակման տեսագրությունը կարող եք դիտել այստեղ:

Մեկնաբանել