Չեմպիոնների լիգայի խաղային օրվա անոնս

Champions-League-Final1

Այսօր Չեմպիոնների լիգայում կկայանան 3-րդ տուրի խաղային երկրորդ օրվա հանդիպումները։

Այսօր էլ երկրպագուներն ակնկալում են տեսնել նույնքան գոլեր, որքան նախօրեին խփվել է 8 հանդիպումների ընթացքում։ Հիշեցնենք, որ 40 գոլով երեկվա խաղային օրը ռեկորդային է Չեմպիոնների լիգայի պատմության ընթացքում։

Այսօր կենտրոնական հանդիպումը կկայանա Անգլիայում, ուր «Լիվերպուլն» ընդունել է Մադրիդի «Ռեալին»։ Մադրիդյան ակումբը ունի 6 միավոր երկու խաղից հետո և գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը։ 3-ական միավոր ունեն «Լիվերպուլն» ու «Բազելը»։

Հետաքրքիր հանդիպում է սպասվում Լևերկուզենում, ուր դեղագործական «Բայերն» ընդունում է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքը ներկայացնող «Զենիթին»։

Մյուս խմբերում կկայանան հետևյալ հանդիպումները։

Խումբ A

Ատլետիկո Մադրիդ (Իսպանիա) – Մալմյո (Շվեդիա)

Օլիմպիակոս (Հունաստան) – Յուվենտուս (Իտալիա)

Խումբ B

Լիվերպուլ (Անգլիա) – Ռեալ (Իսպանիա)

Լյուդոգորեց (Բուլղարիա) – Բազել (Շվեյցարիա)

Խումբ C

Բայեր (Գերմանիա) – Զենիթ (Ռուսաստան)

Մոնակո (Ֆրանսիա) – Բենֆիկա (Պորտուգալիա)

Խումբ D

Անդերլեխտ (Բելգիա) – Արսենալ (Անգլիա)

Գալաթասարայ (Թուրքիա) – Դորտմունդ (Բորուսիա, Գերմանիա)

Մեկնաբանել