21 ինքնաբացարկ` ԲՀԿ համամասնական ցուցակում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 21 ներկայացուցիչ հունիսի 3-ին ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:

«Հունիսի 2-ին ԿԸՀ-ն արձանագրություն է ստացել Ազգային ժողովից` Գրիգոր Գրիգորյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար: Այդ օրվանից հաշված` հանձնաժողովն ունի յոթ օր ժամանակ` նիստ գումարելու և մանդատը հաջորդ համարին հանձնելու համար»,- ասաց ԿԸՀ խոսնակը` հավելելով, որ նիստը կգումարվի առաջիկա օրերին:

ԲՀԿ համամասնական ցուցակում Գրիգոր Գրիգորյանին հաջորդում է Տիգրան Ներսիսյանը:

Հերմինե Հարությունյանի խոսքով` ԲՀԿ ցուցակի 21 ներկայացուցիչների ինքնաբացարկ հայտնելու պատճառները նշված չեն:

Մեկնաբանել