Շոտլանդիան շտապ բանակցություններ կսկսի ԵՄ մտնելու շուրջ

Uk_map_scotlandՇոտլանդիայի կառավարությունը փորձելու է Բրյուսելի հետ շտապ բանակցություններ սկսել, որպեսզի պաշտպանի իր՝ Եվրոպական Միությունում մնալու իրավունքը: Այս մասին հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը, հաղորդում է BBC-ն:

Սթերջենը խոստացել է կազմավորել փորձագիտական խորհուրդ, որը Բրյուսելի հետ կքննարկի իրավական, ֆինանսական և դիվանագիտական հարցեր, իսկ ինքն անձամբ կբանակցի Եվրոպական Միությունում Շոտլանդիայի անդամության շուրջ:

Նա ընդգծել է, որ Շոտլանդիայի կառավարությունը համաձայնել է աշխատել օրենսդրության վրա, որը հնարավորություն կտա երկրում անցկացնել անկախության երկրորդ հանրաքվեն: 2014թ. անցկացված անկախության հանրաքվեի ժամանակ Շոտլանդիայի բնակչության 62 տոկոսը կողմ էր արտահայտվել Մեծ Բրիտանիայի կազմում մնալուն, 38 տոկոսը՝ դեմ:

Այս ուրբաթ Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի արդյունքներով բնակչության մեծ մասը` 52 տոկոսը, կողմ է արտահայտվել Եվրոպական Միությունից դուրս գալուն, մինչդեռ Շոտլանդիայում քվեարկածների 62 տոկոսը նախապատվությունը տվել է Միության կազմում մնալուն:

Մեկնաբանել