Ուրվական իշխանությունը. Գարեգին Չուգասզյանի կարճ մեկնաբանությունը

garegin chugaszyan«ՍիվիլՆեթ»-ին հաջողվել է կապ հաստատել ընդհատակում գտնվող «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանի հետ։ Նա պատասխանել է մի քանի հարցերի.-Պարոն Չուգասզյան, ինչու՞ եք ընդհատակում։

-Ինչպես գիտեք ես համարվում եմ մեղադրյալ, ուստի չեմ պատրաստվում ինքնակամ հանձնվել մեր «արդար» դատական համակարգին, որը խաղալիք ատրճանակի համար ինը տարի է տալիս , իսկ նկարահանված սպանության համար` ազատում բանտից։

-Ինչպե՞ս եք տեսնում իրավիճակի հանգուցալուծումը։

-Բանակցությունների չեմ մասնակցում, ուստի չեմ տիրապետում մանրամասներին, թե ինչ հանգուցալուծում է հնարավոր։ «Սասնա ծռեր»-ի տղաներին զրկել են լիարժեք կապից, որ իմանանք մանրամասները։ Լրագրողները նույնպես դրված են խաղից դուրս։

-Ո՞րն է է ձեր գնահատականը տեղի ունեցողի վերաբերյալ։

-Հայաստանը փաստացի չունի քաղաքական ղեկավարություն, իշխող ուժը ուրվականի է վերածվել՝ վտանգի տակ դնելով ոստիկանությանը։ Ոստիկանությունը անվտանգության գոտիի դերն է կատարում եւ ոչ թե օրինականության պաշտպանի։ Մի բան պարզ է՝ ըստ «Սասնա ծռեր»-ի ապստամբների՝ այնտեղ ավելի շատ զենք ու զինամթերք կա կուտակված, քան սահմանում, ուր զինամթերքի պակաս կար ապրիլին։

-Պարոն Չուգասզյան, արդյո՞ք ձեր առաջադրած պահանջները փոփոխման կամ մեղմացման ենթակա են։

-Պահանջների շուրջ բանակցություններն ընթանում են «Սասնա ծռեր»-ի ապստամբների հետ և իրենց հարցազրույցներից կարելի է ենթադրություն անել, որ իրենց մոտ կա բավարար ճկունություն։

-Հնարավոր արյունահեղության կանխման ի՞նչ տարբերակներ եք տեսնում։

-Երկրում վստահության կառավարության ձևավորումն ու Սերժ Սարգսյանի խաղաղ հրաժարականը: Անցնցում փոփոխությունների ճանապարհը անշրջելիորեն կփակվի «Սասնա ծռեր»-ի նկատմամբ գրոհի դեպքում և խաղաղ փոփոխությունների պատուհանը նույնպես: Սա նոր և անպատիժ մարտի մեկ չի լինելու և պայքարը ստանալու է ֆրանսիական Դիմադրության շարժման նման ազատագրական բնույթ։

Մեկնաբանել