Սեֆիլյանին խնդրում են զինյալներին հորդորել զենքը վայր դնել

Մի խումբ մտավորականներ Ժիրայր Սեֆիլյանին նամակ են հղել՝ խնդրելով զինված խմբի անդամներին հորդորել զենքը վայր դնել:

«Ձեզ ենք դիմում, վստահ լինելով, որ Դուք գնահատում ու կարևորում եք մտավորականի խոսքը, խնդրանքն ու բարի խորհուրդը: Այսօր Ձեր ընկերները, ովքեր մեր հայրենակիցներն են, դիմել են ծայրահեղ քայլի` զինված հարձակման և պատանդներ են վերցրել, սպանվել է ոստիկանության գնդապետ: Անսալով Ձեր բանականությանն ու հայրենասիրությանը, վստահ ենք, որ Ձեր խոհեմությամբ ու հորդորներով կմիջամտեք ու կկանխեք անպատասխանատու ու անհեռանկար այս իրավիճակն ու դեպքերի հետագա անցանկալի հետևանքները՝ հորդորելով Ձեր ընկերներին վայր դնել զենքն ու հանձնվել իրավապահներին: Հավատացած ենք, որ Ձեր և Ձեր ընկերների հետագա խոհեմ ու զգոն քայլերն ուղղված կլինեն ազգային միասնությանը, խաղաղությանն ու անվտանգությանը»,- ասված է նամակում:

Նամակի տակ ստորագրել են՝ Ռուբեն Բաբայան, ռեժիսոր; Հովհաննես Չեքիջյան, դիրիժոր; Էդուարդ Թոփչյան, դիրիժոր; Տիգրան Մանսուրյան, կոմպոզիտոր; Պերճ Զեյթունցյան, գրող; Երվանդ Մանարյան, դերասան, ռեժիսոր; Ռոբերտ Էլիբեկյան, նկարիչ; Ռուբեն Մաթևոսյան, երգիչ; Սասուն Պասկևիչյան, երգահան; Լևոն Մալխասյան, ջազ-երաժիշտ; Ալեքսանդր Գրիգորյան, ռեժիսոր; Արթուր Գրիգորյան, կոմպոզիտոր; Նորայր Մեհրաբյան, բալետմայստեր; Սոնա Հովհաննիսյան, խմբավար; Շուշան Պետրոսյան, երգչուհի; Նարեկ Հախնազարյան, երաժիշտ; Նունե Եսայան, երգչուհի; Ժիրայր Դադասյան, ռեժիսոր; Ռոբերտ Մլքեյան , խմբավար; Վահան Բադալյան, ռեժիսոր; Արև Պետրոսյան, նկարիչ-դիզայներ; Նարեկ Դուրյան, դերասան; Սերգեյ Սմբատյան, խմբավար; Ռոլանդ Շառոյան, գրող; Ալլա Լևոնյան, երգչուհի; Նիկոլայ Ծատուրյան, ռեժիսոր; Գևորգ Հակոբյան, երգիչ Ռուբեն Հովսեփյան, գրող :

Ռուբեն Բաբայանը Armtimes.com-ի հետ զրույցում ասել է, որ նամակն ինքն անձամբ է տարել «Նուրաբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ պահվում է Ժիրայր Սեֆիլյանը: Նրա հետ հանդիպել Բաբայանին թույլ չի տրվել, բայց մեկուսարանի աշխատակցները խոստացել են նամակն անպայման փոխանցել Ժիրայր Սեֆիլյանին: Նամակի նախաձեռնությունը Ռուբեն Բաբայանինն է:

Մեկնաբանել