Արծվիկ Մինասյանը հուսով է՝ զինյալները «օր առաջ կհանձնվեն»

artzvik minasyan dem emԷկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հույս ունի, որ Էրեբունու ՊՊԾ գնդի վրա հարձակում իրականացրած մարդիկ կհասկանան, որ «ՀՀ-ում գործում է օրենքը, և օր առաջ իրավապահներին հանձնվելու որոշում կկայացնեն»։ Նախարարը դրական է գնահատում այս օրերի ընթացքում ոստիկանության աշխատանքը. «Ես բարձր եմ գնահատում հանդուրժողականության այն մակարդակը, որ ցուցաբերվել է»,- ասաց Մինասյանը։ Դաշնակցական նախարարն ասում է՝ ստեղծված իրավիճակի պատճառներից մեկը անհանդուրժողականությունն է, ու մարդիկ քաղաքական խնդիրները փորձում են լուծել այդ ձևով։

Մեկնաբանել